18.08.2017 09:45

Դիեգո Կոստան հայտնել է, որ վերադառանում է «Ատլետիկո»

Դիեգո Կոստան հայտնել է, որ վերադառանում է «Ատլետիկո»

«Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան հայտնել է, որ պատրաստվում է վերադառնալ «Ատլետիկո»:

«Իմ ճակատագիրն արդեն որոշված է: Ես կվերադառնամ «Ատլետիկո» հաջորդ տարի: Խնդիրներ ունեմ ակումբի հետ, բայց կարծում եմ ամեն հարց կլուծվի և կվերադառնամ Իսպանիա»,- Կոստայի խոսքերն է մեջբերում Globoesporte-ն:

Հիշեցնենք, որ առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում մադրիդյան ակումբը տրանսֆերային արգելքի պատճառով չի կարողանա նոր համալրումներ ունենալ: