18.08.2017 10:15

Վիկտոր Վալդեսը կավարտի ֆուտբոլային կարիերան

Վիկտոր Վալդեսը կավարտի ֆուտբոլային կարիերան

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

35-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու առաջարկություններ ուներ այնպիսի ակումբներից, ինչպիսին էին «Դեպորտիվո»-ն, «Լաս-Պալմաս»-ը, «Բետիս»-ը և Լիսաբոնի «Սպորտինգ»-ը: Իսպանացին չի ցանկացել ընդունել ակումբներից ոչ մեկի առաջարկը և որոշում է կայացրել խաղակոշիկները կախել մեխից: Դարպասապահը հեռուսատատեսային ծրագիր կվարի, որտեղ հարցազրույցներ կունենա նախկին ֆուտբոլիստների հետ:

Հիշեցնենք, որ Վալդեսը կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է «Բարսելոնա»-ի կազմում: «Կապտանռնագույններ»-ի գույները նա պաշտպանել է 2002-2014 թվականներին: