17.08.2017 10:33

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզչի թեկնածուներին

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզչի թեկնածուներին

ՖԻՖԱ-ն ներկայացրել է այն մարզիչների անունները, որոնք հավակնում եմ նվաճել տարվա լավագույնի կոչումը:

Ցուցակում տեղ է գտել նաև Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ով մեկ և կես տարում հասցրել է «սերուցքայիններ»-ի հետ նվաճել 7 տիտղոս: Լավագույնը կորոշվի հավաքականների գլխավոր մարզիչների, նրանց ավագների, լրագրողների և երկրպագուների քվեարկության արդյունքում: Այն կավարտվի սեպտեմբերի 7-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին:

Բացի Զիդանից ցուցակում տեղ են գտել նաև հետևյալ մարզիչները. Մասիմիլիանո Ալեգրի՝ «Յուվենթուս», Կարլո Անչելոտի՝ «Բավարիա», Անտոնիո Կոնտե՝ «Չելսի»,Լուիս Էնրիկե՝ «Բարսելոնա», Խոսեպ Գվարդիոլա՝ «Մանչեսթեր Սիթի», Լեոնարդու Ժարդիմ՝ «Մոնակո», Յոհայիմ Լյով՝ Գերմանիայի ազգային հավաքական, Ժոզե Մոուրինյո՝ «Մանչեսթեր Յունայթեդ», Մաուրիսիո Պոչետինո՝ «Տոտենհեմ», Դիեգո Սիմեոնե՝ «Ատլետիկո Մադրիդ», Տիտե՝ Բրազիլիայի ազգային հավաքական: