18.08.2017 10:45

Սուարեսը վնասվածքի պատճառով կբացակայի մեկ ամիս

Սուարեսը վնասվածքի պատճառով կբացակայի մեկ ամիս

 

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը շարքից դուրս է եկել ժամանակով: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը աջ ծնկի վնասվածք է ստացել Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպման ժամանակ: Կատալոնացիների մամուլի ծառայությունը հայտնում է, որ ուրուգվայցին կբացակայի մեկ ամսով:

Նշենք, որ «կապտանռնագույններ»-ի պաշտպան Ժերարդ Պիկեն նույնպես վնասվածք է ստացել, սակայն դեռ հայտնի չէ նրա վերականգնամ ժամկետները: