18.08.2017 11:45

Grand Chess Tour. Սենթ Լուիս. Արոնյանը հաջող է հանդես եկել կայծակնային մրցաշարի խաղային առաջին օրը

Grand Chess Tour. Սենթ Լուիս. Արոնյանը հաջող է հանդես եկել կայծակնային մրցաշարի խաղային առաջին օրը

Երեկ ուշ երեկոյան ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում մեկնարկեց շախմատի Grand Chess Tour շարքի կայծակնային մրցաշարը: Մասնակիցները միմյանց դեմ 9-ական պարտիա անցկացրեցին, նույնքան անգամ էլ նրանք խաղատախտակի առջև կնստեն այսօր՝ յուրաքանչյուր մրցակցի հետ երկրորդ անգամ մրցելով առաջին շրջանի պարտիաների հակառակ գույնի ֆիգուրներով:

Լեւոն Արոնյանն առաջին օրը տարավ հինգ հաղթանակ՝ վիետնամցի Լե Կուանգ Լիեմի, կուբացի Լենիեր Դոմինգեսի, աշխարհի 15-րդ չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ: Հայ գրոսմայստերը կրեց մեկ պարտություն՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ պարտիայում, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, չեխ Դավիդ Նավարայի եւ Հիկարու Նակամուրայի հետ խաղաց ոչ ոքի:

Արագ և կայծակնային մրցաշարերի համատեղ աղյուսակում, սակայն, Արոնյանը 18,5 միավորով շարունակում է վստահորեն ստանձնել առաջատարի դերը՝ 2 միավորով գերազանցելով ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային:

Մրցաշարի վերջին 9 տուրերը կանցկացվեն օգոստոսի 18-ին: