18.08.2017 12:25

ԱԳՆ. Բարսելոնի ահաբեկչությունից ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

ԱԳՆ. Բարսելոնի ահաբեկչությունից ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ըստ Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախնական տվյալների՝ Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Բարսելոնի կենտրոնում ահաբեկիչները ֆուրգոնով մխրճվել են մարդկանց խմբի մեջ: Վերջին տեղեկություններով 13 մարդ զոհվել է, շուրջ 50-ը՝ տուժել են, այդ թվում՝ 10-ը ծանր վնասվածքներ են ստացել: