18.08.2017 15:00

Բարսելոնի ահաբեկության զոհերի թիվը հասել է 14-ի

Բարսելոնի ահաբեկության զոհերի թիվը հասել է 14-ի

Բարսելոնում երեկ տեղի ունեցած ահաբեկության զոհերի թիվը հասել է 14-ի, հայտարարել է կատալոնական ոստիկանությունը:

«Ծանր վիրավոր վիճակում Խուան XXIII-ի հոսպիտալ տեղափոխված կինն այնտեղ մահացել է»,- հաղորդել են ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ երեկ գիշերը Բարսելոնից 120 կմ հեռավորության վրա գտնվող Կամբրիլսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետեւանքով 6 անձ է տուժել, նրանց թվում՝ երեք ոստիկան: Չորս ահաբեկիչները չեզոքացվել են:

Դրանից առաջ էլ Բարսելոնում ֆուրգոնն էր մխրճվել ամբոխի մեջ. իշխանությունները հաստատել էին 13 քաղաքացիների մահը: Ավելի քան 100 մարդ  (20 տարբեր երկրների քաղաքացիներ) տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր Իսլամական պետությունը:

Դրանից բացի, երկու պայթյուն էր որոտացել Ալկանարում, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել էր, ավելի քան 10-ը՝ վիրավորվել:

Երկրի իշխանությունների ենթադրությամբ՝ երեք դեպքերն էլ փոխկապակցված են: