18.08.2017 14:38

Բարսելոնի ահաբեկությունից տուժել են 34 երկրների քաղաքացիներ

Բարսելոնի ահաբեկությունից տուժել են 34 երկրների քաղաքացիներ

34 երկրների քաղաքացիներ են մահացել կամ վիրավորվել երեկ Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով, հաղորդել է կատալոնական ոստիկանությունը:

Թվիթերյան իր էջում ոստիկանությունը հրապարակել է այդ 34 երկրների անունների ցանկը:

Այսպիսով, Բարսելոնի ահաբեկությունից տուժել են Գերմանիայի, Ալժիրի, Արգենտինայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Մարոկկոյի, Կանադայի, Չինաստանի, Կոլումբիայի, Ռումինիայի, Վենեսուելայի, Կուբայի, Հասարակածային Գվինեայի, Եգիպտոսի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Ֆիլիպինների, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Հունաստանի, Հոլանդիայի, Թայվանի, Հոնդուրասի, Հունգարիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Քուվեյթի, Մակեդոնիայի, Մավրիտանիայի, Պակիստանի, Պերուի, Դոմինիկյան հանրապետության, Թուրքիայի  քաղաքացիներ: