18.08.2017 13:47

Իսպանիայի վարչապետ. Շնորհակալ ենք

Իսպանիայի վարչապետ. Շնորհակալ ենք

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը շնորհակալություն է հայտնել աշխարհի այն առաջնորդներին, որոնք իրենց ցավակցությունն էին հղել երեկ Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկությունների կապակցությամբ:

Նա նաեւ շնորհակալական խոսք է ուղղել իր համաքաղաքացիներին:

«Շնորհակալ եմ հասարակությանը օրինակելի պահվածքի համար: Մենք համատեղ ուժերով նկատելի արդյունքների ենք հասել ազատության պաշտպանության գործում: Մենք բոլորս Կատալոնիան ենք»,- ասված է իսպանական կառավարության ղեկավարի հայտարարության տեքստում:

Վերջին տեղեկություններով՝ ահաբեկությունների զոհերի թիվը հասել է 14-ի, ավելի քան հարյուրը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանք 34 երկրների քաղաքացիներ են: