18.08.2017 15:58

Վաղը Երեւանում կանցկացվի գարեջրի փառատոն

Վաղը Երեւանում կանցկացվի գարեջրի փառատոն

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ վաղը՝ օգոստոսի 19-ին, ժամը 18:00-ից մինչև 23:00-ը Կարապի լճի հարակից տարածքում 4-րդ անգամ կանցկացվի Երևանի գարեջրի փառատոնը:

Փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջրի» գործարանը, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը,  «Beer Academia» գարեջրի գործարան- ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: 
Երևանի գարեջրի 4-րդ փառատոնին առաջին անգամ մասնակցում են առանձին տաղավարներով «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները:
Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով (կենդանի հնչողությամբ հանդես կգան «Aleksandrapol» բենդը, DJ Leo-ն)։