18.08.2017 16:00

ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Օգոստոսի 14-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

                Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 82,019,581 դոլար 477.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 71,859,938 ԱՄՆ դոլար 479.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

                Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է  7,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

                «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

                Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,472,992 EUR 560.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 15,271,313 EUR 564.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

                Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

                Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,325,696,480 ՌԴ ռուբլի 7.96 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 441,991,713 ՌԴ ռուբլի 8.06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Օգոստոսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 30.2 մլն ԱՄՆ դոլար: