18.08.2017 18:21

Կենդանիներն ու թռչունները վերադառնում են Խոսրովի անտառ - ԱԻՆ

Կենդանիներն ու թռչունները վերադառնում են Խոսրովի անտառ - ԱԻՆ

Խոսրովի անտառը վերադառնում է բնականոն կյանքին. ֆեյսբուքում այս մասին հայտնում է ԱԻՆ խոսնակ Նանա Գնդոյանը։

«Խոսրովի արգելոցի վրա թռչում է 8-10 սև անգղ, որոնցից երկուսն իջան ծառերի վրա, արդեն բազմաթիվ թիթեռներ կան,-ռադիոկապի միջոցով Խոսրովի անտառից Ճգնաժամային կառավարման կենտրոն են զեկուցում տեղում աշխատող փրկարարները։- Դա նշանակում է, որ էլ ծուխ չկա, անտառի կենդանիները վերադառնում են»։

Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ կայացել է քննարկում նախարարության համապատասխան կառույցների ներկայացուցիչների, մի շարք որսորդմիությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկման արդյունքում համապատասխան փոփոխություն կկատարվի ՀՀ բնապահպանության նախարարի՝ սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակների ու ժամկետների մասին հրամանում: Կկատարվեն համապատասխան սահմանափակումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին մերձակա որսահանդակներում, որպեսզի վնաս չհասցվի հրդեհի պատճառով արգելանոցը լքած վայրի կենդանիներին։