18.08.2017 19:43

Չարբախի գերեզմանատան մոտ «Սանիտեկի» աշխատողների հետ ծեծկռտուքից հետո մարդ է մահացել

Չարբախի գերեզմանատան մոտ «Սանիտեկի» աշխատողների հետ ծեծկռտուքից հետո մարդ է մահացել

Շենգավիթի «Կարմիր Բլուր» կոչվող գերեզմանատան մուտքի մոտ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով 59-ամյա տղամարդ է մահացել: 

Իրավապահները պարզել են, որ օգոստոսի 15-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Կարմի Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել 1958 թ, ծնված տղամարդուն եւ նրա որդուն։ Վիճաբանությունից հետո 59-ամյա տղամարդը մահացել է։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու մահվան պատճառը պարզելու համար։ Եզրակացությունը դեռ չի ստացվել։ Փորձագետների կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է աթերոսկլերոզի հետեւանքով: Որդուն պատճառված վնասվածքները թեթեւ են:

Իրավապահները փորձում են հստակեցնել վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը, անհատականացնել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Մեկ անձի նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, մահացած մարդն ու իր որդին վիճաբանել են «Սանիտեկ» ընկերության աշխատակիցների հետ: