19.08.2017 09:00

«Բարսելոնա»-ում սպասում են Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու օրվան

«Բարսելոնա»-ում սպասում են Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու օրվան

«Բարսելոնա»-ի փոխնախագահ Ժորդի Մեստրեն վստահ է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին կերկարաձգի gործող պայմանագրի ժամկետը: Նրա խոսքերով՝ գործարքի բոլոր պայմանները արդեն համաձայնեցված են.

«Այդ ամենը արդեն քննարկվել է և համաձայնեցվել: Ամեն ինչ կարգին է: Մենք ուղղակի սպասում ենք, թե երբ ենք համաձայնեցնելու պայմանագրի կնքման օրը: Ամեն ինչ գնում է այն ուղղությամբ, որը մենք ցանկանում ենք: Շատ կզարմանամ, եթե այդ ամենը տեղի չունենա»,- կատալոնական ակումբի փոխնախագահի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույններ»-ի հետ լրանում է 2018 թվականի հունիսին: