19.08.2017 09:15

Պաշտոնական. Բլեիզ Մատյուիդին՝ «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ

Պաշտոնական. Բլեիզ Մատյուիդին՝ «Յուվենթուս»-ի  ֆուտբոլիստ

«Յուվենթուս»-ը պաշտոնապես հայտարարել է ֆրանսիացի կիսապաշտպան Բլեիզ Մատյուիդիի տեղափոխության մասին: Ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր:

Իտալական ակումբը 30-ամյա խաղացողի տրանսֆերի համար ՊՍԺ-ին կվճարի 20 միլիոն եվրո: Եվս 10.5 միլիոն եվրո կարող է տրամադրվել որոշակի պահանջների բավարարման դեպքում: Մատյուիդին իր նոր թիմի կազմում հանդես կգա 14 համար խաղաշապիկով:

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջին երկու տուրերում ֆրանսիացին ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել է 26 րոպե՝ երկու խաղերում էլ դուրս գալով փոխարինման: