19.08.2017 09:30

«Լիվերպուլ»-ը 3-րդ անգամ է մերժել «Բարսելոնա»-ի առաջարկը

«Լիվերպուլ»-ը 3-րդ անգամ է մերժել «Բարսելոնա»-ի առաջարկը

«Բարսելոնա»-ն շարունակում է բանակցություններ վարել «Լիվերպուլ»-ի հետ կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը այս անգամ բրազիլացու տրանսֆերի դիմաց առաջարկել է 118 մլն ֆունտ ստերլինգ(130 մլն եվրո), սակայն մերսիսայդցիները մերժել են: 

Հարկ է նշել, որ անգլիական ակումբը արդեն երրորդ անգամն է մերժում «կապտանռնագույններ»-ին: