19.08.2017 10:15

«Բարսելոնան» 2014-ին բաց է թողել Ասենսիոյին 4.5 միլիոն եվրոյով գնելու հնարավորությունը

«Բարսելոնան» 2014-ին բաց է թողել Ասենսիոյին 4.5 միլիոն եվրոյով գնելու հնարավորությունը

«Բարսելոնան» 2014 թվականին բաց է թողել 4.5 միլիոն եվրոյով իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին գնելու հնարավորությունը: Այդ մասին պատմել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի գործակալ Օրասիո Գաջիոլին, փոխանցում է Bleacher Report-ը: 2014-ին Ասենսիոն համաձայնության չի հասել նոր պայմանագրի վերաբերյալ «Մալյորկայի» հետ, եւ «Բարսելոնան» ցանկացել է ձեռք բերել Ասենսիոյին, սակայն պահանջել է 4.5 միլիոնի վճարումը երկու մասով եւ մերժում է ստացել:

«Երեք ամիս անց «Բարսելոնան» փոխեց իր դիրքորոշումը, բայց արդեն ուշ էր: «Ռեալը» 20 անգամ ավելի լավ առաջարկ էր արել»,- ասել է գործակալը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի երկու հանդիպումներում 21-ամյա ֆուտբոլիստը երկու գոլ է խփել «Բարսելոնային»: «Ռեալը» հաղթել է 3:1 եւ 2:0 հաշվով: