19.08.2017 10:31

«Բարսելոնան» ու «Ռեալը» ցավակցել են Ռամբլայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

«Բարսելոնան» ու «Ռեալը» ցավակցել են Ռամբլայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը ցավակցել է Կատալոնիայի մայրաքաղաքի Ռամբլա փողոցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին:

«Մեզ շատ է տխրեցրել ահաբեկչությունը, որը տեղի է ունեցել մեր քաղաքում: Մեր բոլոր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների եւ Բարսելոնայի բնակիչների հետ է»,- ասվում է ակումբի հաղորդագրությունում:

Գրեթե նույն բովանդակությամբ ցավակցական հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Մադրիդի «Ռեալը»:

Օգոստոսի 17-ի երեկոյան ահաբեկիչները միկրոավտոբուսով վրաերթի են ենթարկել անցորդներին: Կա 13 զոհ: