19.08.2017 01:28

Ջոն Մալկովիչը հոկտեմբերին կգա Հայաստան

Ջոն Մալկովիչը հոկտեմբերին կգա Հայաստան

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը հոկտեմբերին կժամանի Հայաստան:

Նա Երևանում կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոյին: Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի ժամը 19:00-ին: Միջոցառումը կանցկացվի Արամ Խաչատրյան համերգասրահում: Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է: