19.08.2017 01:42

Լեւոն Արոնյանը ժամկետից շուտ հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում

Լեւոն Արոնյանը ժամկետից շուտ հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթեց ամերիկյան Սենթ Լուիսում անցկացվող արագ եւ կայծակնային (ռապիդ եւ բլից) խաղի մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Արոնյանը, վաստակելով 22.5 միավոր, անհասանելի դարձավ: Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան ունեն 20-ական միավոր: