19.08.2017 02:33

Կորսված մատանին հայտնաբերվել է 13 տարի անց՝ գազարի վրա

Կորսված մատանին հայտնաբերվել է 13 տարի անց՝ գազարի վրա

Կանադական Ալբերտա քաղաքի բնակչուհի Մերի Գրեմը գտել է 13 տարի առաջ կորցրած իր մատանին բանջարանոցում հողից հանած գազարիվրա:

2004-ին տիկին Գրեմը կորցրել էր մատանին՝ ընտանեկան հողամասում մարգեր անելու ժամանակ: Մերին որոշեց կորստի մասին ոչ ոքի չասել, բացի որդուց: Նա գնեց նմանատիպ ավելի էժան մատանի եւ այս տարիների ընթացքում կրում էր այն՝ ներկայացնելով հին մատանու տեղ:

Այս շաբաթ նրա հարսը, որն ապրում է ֆերմայում, անսպասելիորեն բացահայտել է սկեսրոջ գաղտնիքը, երբ ցեխից մաքրում էր բանջարանոցից քաղաց ծուռումուռ գազարը:

Գազարն աճել էր հենց մատանու միջով, որը երկար տարիներ գտնվում էր հողի մեջ: Մերիի որդին գլխի էր ընկել, որ մատանին մայրիկինն է: Ինքը՝ տիկին Գրեմը ափսոսում է, որ թաքցրել է մատանու կորուստը ամուսնուց, որը մահացել է 5 տարի առաջ, փոխանցում է BBC-ն: 

Սա, ի դեպ, նմանատիպ միակ դեպքը չէ: 2011-ին Շվեդիայում գազարի վրա հայտնաբերվել է 16 տարի առաջ կորսված  ամուսնական մատանին: