19.08.2017 20:21

«Սուոնսի» - «Ման Յունայթեդ»՝ 0:4. Մխիթարյանը 2 գոլային փոխանցում է կատարում (տեսանյութ)

«Սուոնսի» - «Ման Յունայթեդ»՝ 0:4. Մխիթարյանը 2 գոլային փոխանցում է կատարում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում տեղի ունեցավ առաջին հանդիպումը: «Սուոնսի»-ն սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:

Հաշիվն առաջին կեսի վերջին րոպեին բացել է Էրիկ Բային, ով աչքի է ընկել անկյունայինի խաղարկումից հետո: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աչքի է ընկել խաղարկողի պարտականությունների հաջող յուրացմամբ և 2 գոլային փոխանցում է կատարել: 28-ամյա ֆուտբոլիստը դարպասը գրավելու գործում օգնել է Ռոմելու Լուկակուին ու Պոլ Պոգբային: Քիչ հետո հաշիվը ջախջախիչ է դարձրել փոխարինման մտած Անտոնի Մարսիալը:

Առաջին տուրում «կարմիր սատանաները» 4:0 հաշվով ջախջախել էին «Վեսթ Հեմին»: Այդ օրը Հենրիխը ևս երկու գոլային փոխանցում էր կատարել: Դորտմունդի «Բորուսսիայից» հեռանալուց հետո Մխիթարյանն նման տեմպերով գոլային փոխանցումներով աչքի չէր ընկել: ԱՊԼ-ի նախորդ խաղարկությունում նա ընդամենը 1 ասիստ էր գրանցել: 

 «Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:4