20.08.2017 09:00

Բասկետբոլ. ԱԱ-2019. Հայաստանի հավաքականը պարտվեց Բոսնիային և դուրս մնաց հետագա պայքարից

Բասկետբոլ. ԱԱ-2019. Հայաստանի հավաքականը պարտվեց Բոսնիային և դուրս մնաց հետագա պայքարից

ՀՀ ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզահամալիրում ավարտվեց 2019 թվականի բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը: Այն ամենավճռորոշն էր թիմերի՝ հետագա պայքարը շարունակելու առումով:

Ցավոք, մեր ընտրանին պարտություն կրեց 66:83 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:

Խաղի ամենաարդյունավետ խաղացողը Ռայան Բոթրայթն էր, ով վաստակեց 22 միավոր:

A խմբի մյուս խաղում Շվեդիայի ընտրանին սեփական հարկի տակ հաղթեց Սլովակիային 86:82 հաշվով և իր համար ևս ապահովեց հաջորդ փուլի ուղեգիր: