20.08.2017 09:15

El Mundo Deportivo. Մբապեն հաջորդ շաբաթ կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

El Mundo Deportivo. Մբապեն հաջորդ շաբաթ կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

Ֆրանսիական «Մոնակո»-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի ՊՍԺ-ում: Այս մասին վստահեցնում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրը հայտնում է, որ կողմերը համաձայնության են եկել խաղացողի տրանսֆերային արժեքի հարցում: Ֆրանսիացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբ կտեղափոխվի 180 մլն եվրոյով: Գումարը բոնուսների տեսքով կարող է աճել՝ դառնալով 200 մլն եվրո:

Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ: Մբապեն իր նոր ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: