20.08.2017 09:30

Հայտնի է, թե «Բարսելոնա»-ն որքան գումար է առաջարկել Կոուտինյոյի տրանսֆերի համար

Հայտնի է, թե «Բարսելոնա»-ն որքան գումար է առաջարկել Կոուտինյոյի տրանսֆերի համար

Հայտնի է դարձել, թե որքան գումար է առաջարկել կատալոնական «Բարսելոնա»-ն «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերի համար: Այս մասին տեղեկացնում է The Times-ը:

«Կապտանռնագույններ»-ը տեղափոխության համար պատրաստ են եղել վճարել 118.6 մլն ֆունտ ստերլինգ, սակայն անգլիական ակումբի կողմից մերժում են ստացել: Կատալոնացիները ցանկացել են 82.1 մլն ֆունտ ստերլինգը վճարել միանգամից: Եվս 36.5 միլիոն նրանք պետք է վճարեին բոնուսների տեսքով: 

Բոնուսները պետք է վճարվեին 5 տարիների ընթաքում, եթե Կոուտինյոն նվաճեր մի քանի տիտղոսներ մեկ մրցաշրջանում,  դառնար Չեմպիոնների Լիգայի հաղթող, ինչպես նաև նվաճեր «Ոսկե գնդակ»-ը: