20.08.2017 09:45

Մոուրինյո. «Չելսի»-ն Պրեմիեր լիգայի գլխավոր ֆավորիտն է

Մոուրինյո. «Չելսի»-ն Պրեմիեր լիգայի գլխավոր ֆավորիտն է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծքին է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 2017/18 մրցաշրջանի ֆավորիտի վերաբերյալ.

«Նոր մրցաշրջանում չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդը միշտ լինում է գործող չեմպիոնը: Նրանք պատահականության սկզբունքով չեն դարձել հաղթող: Դրա համար մի շարք նախադրյալներ են եղել: Սա է պատճառը, որ «Չելսի»-ն համարվում է ֆավորիտ: Իհարկե, սա չի նշանակում, որ նրանք անպայման պետք է նվաճեն հաղթողի կոչումը, պարզապես, ի սկզբանե այս կոչմանը նրանք ենք հավակնում»,- պորտուգալացի մարզչի խոսքերը մեջբերում է The Guardian-ը: