20.08.2017 10:00

Կարլո Անչելոտիին արգել են ծխել «Բավարիայի» մարզաբազայում

Կարլո Անչելոտիին արգել են ծխել «Բավարիայի» մարզաբազայում

«Բավարիայի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին արգելել են ծխել մյունխենյան սուպերակումբի մարզաբազայում: Այդ մասին Sky Sport-ին պատմել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:

«Ես խնդրեցի Անչելոտիին չծխել մարզաբազայում: Իհարկե, նա համաձայնեց: Կարլոն իսկական պրոֆեսիոնալ է»,- ասել է Սալիհամիջիչը:

«Դա միայն դրական կազդի իմ առողջության վրա: Կինս գոհ է»,- նշել է Անչելոտին:

Տիտղոսակիր մարզիչը ծխում է 25 տարեկանից, մեկ անգամ թողել է մի քանի տարով: