20.08.2017 10:15

Լյով. Դեմբելեի հետ կապված իրավիճակը զարհուրելի է

Լյով. Դեմբելեի հետ կապված իրավիճակը զարհուրելի է

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ կապված իրավիճակը:

«Դատապարտում եմ ֆուտբոլիստի պահվածքը, ով ակումբի հետ պայմանագիր ունի, սակայն ըմբոստացել է և խոսում է թիմը փոխելու մասին:

Դա զարհուրելի է: Եթե նման բաներ են տեղի ունենում, ապա պայմանագրերը ոչ մի արժեք չունեն»,- Լյովի խոսքը մեջբերում է Eurosport.de-ն:

Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն հեռացվել է «Բորուսիայի» մարզումներից: