20.08.2017 10:30

Ցինցինատի. Ռաֆայել Նադալը լքեց պայքարը

Ցինցինատի. Ռաֆայել Նադալը լքեց պայքարը

Թենիսի Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը 2:6, 5:7 հաշվով պարտվել է ավստրալացի Նիկ Կիրյոսին: Մրցախաղը տևել է 80 րոպե:

Կիսաեզրափակչում Կիրյոսի մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմը, իսկ ամերիկացի Ջոն Իսները կմրցի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ:

Նշենք, որ այս մրցաշարում վաստակած միավորների շնորհիվ Նադալը երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին կրկին կդառնա աշխարհի առաջին ռակետը: