20.08.2017 10:45

Յուրգեն Կլոպը չի հասկանում՝ ինչու են Ֆիլիպե Կոուտինյոյի պես խաղացողներն ուզում հեռանալ ակումբից

Յուրգեն Կլոպը չի հասկանում՝  ինչու են Ֆիլիպե Կոուտինյոյի պես խաղացողներն ուզում հեռանալ ակումբից

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի հասկանում, թե ինչու են Ֆիլիպե Կոուտինյոյի պես խաղացողներն ուզում հեռանալ ակումբից։ Սպասվում է, որ տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Բարսելոնան» Կոուտինյոյի վերաբերյալ 3-րդ առաջարկությունը կանի։

Նախօրեին այս թեման կրկին շոշափվեց Կլոպի մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա խոստովանեց, որ առանց Կոուտինյոյի այնքան էլ լավ չի լինի։ Կլոպը չի հասկանում, թե ինչու է բրազիլացին «իրեն կոտորում» «Լիվերպուլից» հեռանալու համար։

«Կարծում եք ինձ հետաքրքրու՞մ են «Բարսելոնայի» կամ որևէ այլ ակումբի խնդիրները։ Ոչ։ Ես կարծում եմ, որ մեր յուրաքանչյուր խաղացողի համար «Լիվերպուլը» գերազանց ակումբ է։ Ընդհանրապես լուրջ հիմքեր չեմ տեսնում, որոնց պատճառով խաղացողներն ուզում են հեռանալ։ 
Յուրաքանչյուր թիմ զգում է ստեղծագործ խաղացողի կարիք՝ կախված նրա դիրքից և ֆուտբոլի մակարդակից։ Առանց Կոուտինյոյի խաղալն այնքան էլ հեշտ չէ, բայց ես արդեն վարժվել եմ այդպիսի դեպքերի»,- Կլոպին է մեջբերում Daily Mail-ը։