20.08.2017 11:00

Զինեդին Զիդանը ասել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ այս մրցաշրջանում իրեն դրսևորելու հնարավորություն կունենա

Զինեդին Զիդանը ասել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ այս մրցաշրջանում իրեն դրսևորելու հնարավորություն կունենա

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ այս մրցաշրջանում իրեն դրսևորելու հնարավորություն կունենա.

«Ես ֆանտաստիկ թիմ ունեմ, որը կարող է ավելի լավը դառնալ: Տրանսֆերային պատուհանի փակվելուն դեռևս երկար ժամանակ կա և ամեն ինչ կարող է պատահել: Մենք բոլորս նույն նավակի մեջ ենք: Մենք չունենք թիմ Ա կամ թիմ Բ: Իմ կազմում բոլորը իրենց դրսևորելու հնարավորություն կունենան և միշտ փոփոխություններ կլինեն»,- Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը:

Նշենք, որ օգոստոսի 20-ին մադրիդյան ակումբը Իսպանիայի Լա Լիգայի 2017/18 մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի՝ հյուրընկալվելով «Դեպորտիվո»-ին: