20.08.2017 11:20

Կաստրո. Դեմբելեին կբացատրենք, որ չի կարելի այդպես վարվել

Կաստրո. Դեմբելեին կբացատրենք, որ չի կարելի այդպես վարվել

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Գոնսալո Կաստրոն իր կարծիքն է հայտնել թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի՝ «Բարսելոնա» տեղափոխության շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Ֆրանսիացին ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ և չի ներկայանում գերմանական ակումբի մարզումներին: «Իշամեղուներ»-ի ղեկավարությունը տուգանել է նրան և զրկել թիմի հետ մարզվելու իրավունքից.

«Նա միշտ մեկնարկային կազմում է եղել և հիանալի մրցաշրջան անցկացրել: Իսկ հիմա, նա չի ներկայանում թիմի մարզումներին: Բոլորս ապշած ենք: Երբեք նման բան չէի տեսել: Կարող եք հանգիստ լինել, երբ նա վերադառնա մենք նրան կբացատրենք, որ չի կարելի այդպես վարվել և նրա քայլերը վնասում են ակումբին: Պետք է հասկանալ, որ նա ընդամենը 20 տարեկան է: Չենք կարող իմանալ, թե ով է կանգնած նրա քայլերի ետևում: Ես 20 տարեկանում չէի կարողանում ինքնուրյուն որոշումներ կայացնել»,- Կաստրոյի խոսքերը մեջբերում է ESPN: