21.08.2017 09:00

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 1:2. Մարկոս Ալոնսոն պարտության է մատնում «խթաններ»-ին (տեսանյութ)

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 1:2. Մարկոս Ալոնսոն պարտության է մատնում «խթաններ»-ին (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմ»-ը «Ուեմբլի» մարզադաշտում ընդունել էր «Չելսի»-ին: Լոնդոյան դերբին ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:2 հաշվով:

Մինչև խաղի 82-րդ րոպեն Մարկոս Ալոնսոյի՝ տուգանայինից խփած գեղեցիկ գոլի շնորհիվ «ազնվականներ»-ը հաղթում էին 0:1 հաշվով, սակայն փոխարինման մտած Միշի Բատշուայիի ինքնագոլի շնորհիվ հաշիվը հավասարվեց: Այնուամենայնիվ 87-րդ րոպեին Մարկոս Ալոնսոն խփեց «Չելսի»-ի հաղթական գնդակը՝ դառնալով հանդիպման հերոսը:

Կայացած երկու տուրերից հետո լոնդոնյան երկու ակումբներն էլ իրենց հաշվին ունեն 3-ական միավոր:

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 1:2
1:0 Ալոնսո (24'), 1:1 Բատշուայի (82' - ս.դ.), 1:2 Ալոնսո (88')