21.08.2017 09:45

«Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է վճարել Մեսսիի հրաժարագինը

«Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է վճարել Մեսսիի հրաժարագինը

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին կրկին անգամ հայտնվել է «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Talk Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը մտադիր է վճարել արգենտինացու պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը կազմում է 300 մլն եվրո: «Քաղաքայիններ»-ի կազմում անձամբ Պեպ Գվարդիոլան է ցանկանում Մեսսիին տեսնել իր թիմում:

30-ամյա հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: