21.08.2017 10:15

Մոուրինյու․ Ցանկանում եմ, որ իմ թիմը զիջի հաշվի մեջ

Մոուրինյու․ Ցանկանում եմ, որ իմ թիմը զիջի հաշվի մեջ

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջող է մեկնարկել Անգլիայի Պրեմիեր լիգայի 2017-18թթ․ խաղարկությունում։ Մեկնարկային տուրում «կարմիր սատանաները» 4։0 հաշվով հաղթեցին «Վեսթ Հեմին», իսկ երկրորդ տուրում 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Սուոնսիի» դարպասը։

Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ այժմ ցանկանում է տեսնել, թե ինչպես կգործեն իր սաները, եթե լինեն պարտվողի դերում։

-Ցանկանում եմ, որ իմ թիմը զիջի հաշվի մեջ։ Հիմա ամեն ինչ հիանալի է, սակայն այսպես միշտ չի կարող շարունակվել։ Վաղ թե ուշ լինելու են բարդ շրջաններ, և մենք պետք է պատրաստ լինենք դրանց։ Ցանկանում եմ տեսնել, թե ինչպես իմ ֆուտբոլիստները կփորձեն փոխել հանդիպման հաշիվը։ Վաղ է եզրակացություններ անել, եկեք տեսնենք՝ ինչ կլինի, երբ դժվարություններ և վերջին րոպեներին գոլեր խփելու անհրաժեշտություն առաջանան,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է «Sky Sports»-ը։