21.08.2017 10:46

Բենզեման կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալ»-ի հետ

Բենզեման կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալ»-ի հետ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման շուտով կերկարաձգի պայմանագրի ժամկետը ակումբի հետ: Այս մասին հաղորդում է Journal du Dimanche-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ: Ֆրանսիացին կերկարաձգի ժամկետը մինչև 2021 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը նույնպես կբարձրանա:

Բենզեմայի ներկայիս պայմանագիրը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:

Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողը «Ռեալ»-ում է հանդես գալիս 2009 թվականից սկսած: