21.08.2017 11:00

«Զբաղված էինք Օզիլ ազգանունով կորած մարդուն որոնելով: Չե՞ք տեսել նրան»

«Զբաղված էինք Օզիլ ազգանունով կորած մարդուն որոնելով: Չե՞ք տեսել նրան»

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Սթոք Սիթիին»:

«Զինագործների» երկրպագուն դիմել է տեղական ոստիկանությանն իր թիմի անհաջողության առիթով:

«Ցանկանում եմ հաղորդել կողոպուտի մասին»,- թվիթերյան իր էջի միջոցով դիմել է երկրպագուն՝ ակնարկելով «Արսենալի» կորցրած միավորներին:

Ոստիկանության աշխատակիցը հումորային պատասխան է տվել.

«Հայցում ենք ձեր ներողամտությունը հարցին ուշ պատասխանելու համար: Զբաղված էինք Օզիլ ազգանունով կորած մարդուն որոնելով: Չե՞ք տեսել նրան»: