21.08.2017 08:39

«Դեպորտիվո» - «Ռեալ»՝ 0:3. «արքայական» ակումբը վստահորեն հաղթեց (տեսանյութ)

«Դեպորտիվո» - «Ռեալ»՝ 0:3. «արքայական» ակումբը վստահորեն հաղթեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում երկրի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ը Լա Կորունիայում հյուրընկալվել էր «Դեպորտիվո»-ին: Հանդիպումն ավարտվեց «արքայական» ակումբի գերվստահ հաղթանակով՝ 0:3 հաշվով: 

20-րդ րոպեին հաշիվը բացեց Գարեթ Բեյլը։ 7 րոպե անց Մարսելոյի արդյունավետ փոխանցումից հետո աչքի ընկավ Կազեմիրոն, իսկ երրորդ գոլը 62-րդ րոպեին խփեց Թոնի Կրոսը։ Խաղավարտին դաշտի տերերը հաշիվը կրճատելու լավ հնարավորություն ունեին, սակայն 90-րդ րոպեին Ֆլորին Անդոնեն չկարողացավ դիպուկ իրացնել Կեյլոր Նավասի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ «Ռեալը» հանդիպումն ավարտեց 10 հոգով․ 92-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսը։ 

Հավելենք, որ երկրորդ տուրում «Ռեալը» խաղալու է «Վալենսիայի» հետ, իսկ «Դեպորտիվոն»՝ «Լևանտեի»։

«Դեպորտիվո» - «Ռեալ Մ.»՝ 0:3
0:1 Բեյլ (20'), 0:2 Կազեմիրո (27'), 0:3 Կրոս (62')