21.08.2017 12:00

ԻՊ-ն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը Սուրգուտում

ԻՊ-ն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը Սուրգուտում

Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ստանձնել է անցյալ շաբաթ օրը Սուրգուտում կատարված հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, հաղորդել է ԻՊ-ին պատկանող ինտերնետ կայքը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ տեղական ժամանակով ժամը 11.20-ին դանակով զինված տղամարդը, տեղաշարժվելով քաղաքի կենտրոնական փողոցներով, հարձակվել է անցորդների վրա: Տարբեր ծանրության վնասվածքներ է սատցել յոթ հոգի: Տեղ հասած ոստիկանները գնդակահարել են հարձակվողին: Քրեական գործ է հարուցվել «սպանության փորձ» հոդվածով:

Սոցցանցերում հայտնվել են հարձակվողի լուսանկարները՝ սև հագուստով, գոտկատեղին՝ կարմիր պայուսակ: Ըստ ուժային կառույցների անանուն աղբյուրների՝ հարձակվողի պայուսակում ռումբի մուլյաժ է եղել: Ընդ որում՝ Խանտի-Մանսինսկի ինքնավար շրջանի ՆԳՆ մամլո ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, թե «այն վարկածը, որ հարձակումը ահաբեկչական գործողություն է, հիմնականը չէ»: Տեղական ԶԼՄ-ներն ավելի վաղ լուր էին տարածել, թե դիմակավորված տղամարդիկ, դանակներով և հրազենով զինված, Սուրգուտի կենտրոնում հարձակվում են անցորդների վրա: Կայքերը նաև գրել են «սև կնգուղավոր գլխարկ» կրող երկու անձանց մասին, որոնք հարձակումներ են գործել:

Հակասական լուրերը խուճապ են առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում: Շատերն սկսել են խոսել ահաբեկչական գործողություններից և խոստովանել են, որ վախենում են փողոց դուրս գալ:

Փոխանցում է BBC-ն: