Էրդողանին խնդրում են հեռանալ գերմանական քաղաքականությունից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիայի ղեկավարությանն ուղղված պահանջների ցանկն աճում է՝ կապված ներգերմանական գործերին մշտապես կրկնվող միջամտությունների փորձերի հետ:
Կանցլերը հայտարարել է, որ Անկարան չարաշահել է Ինտերպոլը, այդ կազմակերպությունից պահանջել է Իսպանիայում արձակուրդն անցկացնելիս ձերբակալել թուրքական ծագմամբ գերմանացի գրող Դոգան Ակհալիին. նա ապրում է Գերմանիայում, ԳԴՀ քաղաքացի է: Տեղական լրատվամիջոցները, մասնավորապես, գրում են, որ Ակհանլին, մասնավորապես, գրել է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին, որն այդ երկիրը չի ճանաչում: Գրողի ձերբակալությունը Գերմանիայում զայրույթի ալիք է բարձրացրել:
Միևնույն ժամանակ՝ Մերկելի թիմը քննադատության է ենթարկել Էրդողանի ուղերձը Գերմանիայում ապրող թուրքերին. Էրդողանը թուրքերին կոչ է անում սեպտեմբերին կայանալիք Բուդեսթագի ընտրություններում չքվեարկել առաջատար քաղաքական կուսակցությունների օգտին:
«Ես չեմ ուզում, որ մեր մարդկանց իրար դեմ հանեն: Գեմանիան ժողովրդավարական երկիր է, մենք չենք հանդուրժի որևէ միջամտություն մեր դեմոկրատական մեխանիզմներին»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքականության նախարար Զիգմար Գաբրիելը:
Հարաբերությունների սրացման ֆոնին Բեռլինը հայտարարել է, որ անհնար է շարունակել բանակցությունները ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միություն ստեղծելու հնարավորության մասին:
Փոխանցում է euronews-ը: