21.08.2017 15:54

Արթուր Ալեքսանյանը Փարիզում հաղթանակով սկսեց

Արթուր Ալեքսանյանը Փարիզում հաղթանակով սկսեց

Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում առաջին գոտեմարտը՝ 3։1 հաշվով հաղթելով իրանցի Սալեհիզադեին։ 98 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչ գոտեմարտի հենց մեկնարկում իրանցի ըմբիշը դեմքի վնասվածք է ստացել։

Ալեքսանյանի հաջորդ մրցակիցը ամերիկացի Թրեյսի Հենքոկն է։