21.08.2017 21:53

Փարիզ-2017. Արթուր Ալեքսանյանը 3-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Փարիզ-2017. Արթուր Ալեքսանյանը 3-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Փարիզում այսօր մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Գորգ դուրս եկան նաև 98 կգ քաշային կարգը ներկայացնող մարզիկները՝ այդ թվում օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով եզրափակչում հաղթեց ռուս Մուսա Եվլոևին 3:1 հաշվով և դարձավ Աշխարհի եռակի չեմպիոն:

Մեր մարզիկը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որում պարտության մատնեց Իրանը ներկայացնող Սեյեդմոստաֆա Սալեհիազադեին: 1/8 եզրափակչում «ճերմակ արջը» 10:1 հաշվով առավելության հասավ աեմրիկացի ըմբիշ Թրեյսի Հանկոկի նկատմամբ: Քառորդ եզրափակչի գոտեմարտում Ալեքսանյանը 6:2 հաշվով հաղթեց վրացի Ռևազ Նադարեիշվիլիին:

Կիսաեզրափակիչ փուլում Ռիոյի օլիմիկական խաղերի չեմպիոնը 8:0 հաշվով պարտության մատնեց Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշ Ռուստամ Ասակալովին: Եզրափակիչ գոտեմարոտւմ Արթուր Աելքսանյանը 3:1 հաշվով հաղթեց ռուս ըմբիշ Մուսա Եվլոևին և իր կարիերայում 3-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Այսօր գորգ դուրս եկած մեր մյուս ըմբիշները՝ Վարշամ Բորանյանը, Արթուր Շահինյանը և Կարապետ Չալյանը մրցակային տեղեր չզբազեցրին: Չալյանը մոտ էր բրոնզե մեդալին, սակայն սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 0:3 պարտվեց իրանցի Սայեդ Մուրադ Աբդվալիին: