22.08.2017 13:49

Իլոն Մասքը և այլք. Վրա կհասնի «երրորդ հեղափոխությունը սպառազինության ոլորտում»

Իլոն Մասքը և այլք. Վրա կհասնի «երրորդ հեղափոխությունը սպառազինության ոլորտում»

«Մարդասպան-ռոբոտների» հայտնվելու հավանակությունը  բարձր է, քան երբևէ, և մարդիկ պետք է չափազանց լուրջ վերաբերվեն այդ սպառնալիքին, կարծում են ռոբոտոտեխնիկայի և համակարգչային համակարգերի առաջատար մասնագետները:

Հարյուրից ավելի փորձագետներ, այդ թվում՝ ինժեներ և գործարար Իլոն Մասքը, ՄԱԿ-ին հասցեագրված նամակում զգուշացնում են  « սպառազինության ոլորտում երրորդ հեղափոխության» հավանականության մասին և կոչ են անում քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու «մարդասպան-ռոբոտների» մշակումը:

Մասնագետները համոզված են, որ ավտոնոմ զենքի մահաբեր տեխնոլոգիան, որը կկառավարեն ինտելեկտուալ մեքենաները, «Պանդորայի արկղ» է, որը մեկ անգամ բացելուց հետո անհնար կլինի փակել, և դա կանխելու համար շատ քիչ ժամանակ է մնացել: «Եթե դա մշակվի, ապա թույլ կտա վարելու ռազմական հակամարտություններ՝ շատ ավելի լայնածավալ, քան երբևէ, և այնքան կարճ ժամկետներում, որ մարդ պատկերացնել անգամ չի կարող,- ասվում է 116 փորձագետների կողմից ստորագրված ուղերձում:- Դա կորող է դառնոլ ահաբեկության զենքը, որը բռնակալներն ու ահաբեկիչները կարող են կիրառել անմեղ բնակչության դեմ, զենք, որը սոսկալի նպատակներ է հետապնդում»:

Այս խնդիրը արդեն քննարկվել է ՄԱԿ-ի տարբեր հանձնաժողովներում: Այսպես, 2015 թ. ավելի քան 1000 գիտնականներ, փորձագետներ և գյուտարարներ նամակ են գրել, որում նույնպես զգուշացրել են ավտոնոմ զենքի պարունակող վտանգի մասին: Այն ժամանակ նամակը ստորագրել են՝ անգլիացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, Apple ընկերության հիմնադիրներից՝ Սթիվ Վոզնյակը, և Իլոն Մասքը:

Փոխանցում է BBC-ն: