22.08.2017 14:26

Սերեբրեննիկովի փաստաբանը մանրամասներ է հարոդել նրա ձերբակալման մասին

Սերեբրեննիկովի փաստաբանը մանրամասներ է հարոդել նրա ձերբակալման մասին

«Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին ձերբակալել են Պետերբուրգում, որտեղ նա ֆիլմ է նկարահանում, նրան այնտեղ բռնել են և, որքանով ինձ է հայտնի, ուժայինների ուղեկցությամբ տեղափոխել Մոսկվա»,- РИА Новости-ին պատմել է Սերեբրեննիկովի փաստաբան Դմիտրի Խարիտոնովը:

Հյուսիսային մայրաքաղաքում Սերեբրեննիկովը հուլիսի վերջից նկարահանում էր «Ամառ» ֆիլմը՝ «Կինո» խմբի առաջնորդ Վիկտոր Ցոյի ստողծագորության վաղ փուլի մասին:

Ավելի վաղ ՔԿ-ում հաղորդել են, որ «Գոգոլ-կենտրոնի» գեղարվեստական ղեկավարը կասկածվում է  2011-2014 թթ. ընթացում «Պլատֆորմ» նախագծի իրականացման նպատակով հատկացված առնվազն 68 մլն ռուբլու հափշտակությունը կազմակերպելու մեջ: Քրեական օրենսգրքով՝  ռեժիսորին մեղսագրվող հանցանքը պատժվում է ազատազրկմամբ և մեկ միլիոն ու ավելի ռուբլի տուգանքով:

Փոխանցում է ria.ru-ն: