22.08.2017 15:05

Սերժ Սարգսյանը Սոչիում կհանդիպի Պուտինին

Սերժ Սարգսյանը Սոչիում կհանդիպի Պուտինին

Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  Այդ մասին տեղեկացնում են Սարգսյանի մամլո ծառայությունից:

Նշվում է, որ Սարգսյանն ու Պուտինը «կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր», ինչպես նաև կանդրադառնան Սերժ Սարգսյանի այս «տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին»:

Նշվում է նաեւ,  որ նախատեսվում է, որ հանդիպման մասնակիցները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: