22.08.2017 17:20

Հնդկաստանում փոխել են մուսուլմանների «վայրկենական ամուսնալուծության» պրակտիկան

Հնդկաստանում փոխել  են մուսուլմանների «վայրկենական ամուսնալուծության» պրակտիկան

Հնդկաստանի գերագույն դատարանը որոշել է փոխել մուսուլմանների «վայրկենական ամուսնալուծության» պրակտիկան՝ այն համարելով սահմանադրությանը հակասող, հաղորդել է Hindustan Times թերթը:

Պարբերականի տեղեկացմամբ՝ երեքշաբթի Հնդկաստանի գերագույն դատարանը չեղարկել է իսլամական «երից տալակի» վիճելի պրակտիկան, որը տղամարդուն  հնարավորություն է տալիս «տալակ» բառը («ամուսնալուծություն»՝ արաբերեն) արտասանելով՝ ամուսնալուծվել կնոջից: Դատարանի որոշման համաձայն՝ այդպիսի «վայրկենական ամուսնալուծությունը» հակասում է իսլամի գլխավոր սկզբունքներին և Սահմանադրության14 հոդվածին:

«Երից տալակի» պրակտիկան լայնորեն տարածված է  Սաուդյան Արաբիայում: Շատ մուսուլմանական երկրներում այն արգելված է, քանի որ աստվածաբանները կասկածի տակ են առնում «վայրկենական ամուսնալուծությունը», սակայն Հնդկաստանում մուսուլմանները ակտիվորեն օգտվում են դրանից: Ավելին, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ ամուսնալուծվելն է՛լ ավելի է հեշտանում. բավական է՝ կնոջը հաղորդագրություն ուղարկել SMS-ով կամ շարժական որևէ այլ ծառայության միջոցով:

Փոխանցում է ria.ru-ն