22.08.2017 21:52

ԱԱ. Կարեն Ասլանյանը 7:1 հաղթեց ադրբեջանցի մրցակցին

ԱԱ. Կարեն Ասլանյանը 7:1 հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Կարեն Ասլանյանը կպայքարի Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար։ Քառորդ եզրափակիչում 66 կգ քաշային Կարեն Ասլանյանին 2։1 հաշվով պարտության մատնած հարավկորեացի Հանսու Ռյուն դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ՝ հնարավորություն տալով Հայաստանի ներկայացուցչին սփոփիչ գոտեմարտում շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:

Կարեն Ասլանյանը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի Քամրան Մամադովի նկատմամբ՝ 7:1:

Արդեն երեկոյան բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը կգոտեմարտի ռուսաստանցի Արտյոմ Սուրկովի հետ: