23.08.2017 09:15

Իսպանիայի սպորտի վարչական դատարանը որոշում է կայացրել Ռոնալդուի որակազրկման առնչությամբ

Իսպանիայի սպորտի վարչական դատարանը որոշում է կայացրել Ռոնալդուի որակազրկման առնչությամբ

Իսպանիայի սպորտի վարչական դատարանը մերժել է Մադրիդի «Ռեալ»-ի բողոքը՝ կապված թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկման հետ: Այս մասին հաղորդում է AS-ը:

Պորտուգալացի խաղացողը Իսպանիայի սուպերգավաթի՝ «Բարսելոնա»-ի դեմ առաջին խաղում մրցավարին հրելու համար երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից 5-խաղյա որակազրկում էր ստացել: «Արքայական» ակումբը Իսպանիայի սպորտի վարչական դատարան է դիմել այն բանից հետո, երբ Մարզական արբիտրաժային դատարանը մերժել էր թիմի բողոքարկումը:

Այդ 5 խաղերից 2-ը Ռոնալդուն արդեն բաց է թողել: 32-ամյա հարձակվողը բաց կթողնի նաև Պրիմերայի առաջիկա երեք տուրերի՝ «Վալենսիսա»-ի, «Լևանտե»-ի և «Ռեալ Սոսիեդադ»-ի դեմ հանդիպումները: «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիրը խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերի 20-ին՝ Լա Լիգայի 5-րդ տուրի՝ «Բետիս»-ի դեմ խաղում: