23.08.2017 10:15

«Բարսելոնայի» այլընտրանքային տարբերակը

«Բարսելոնայի» այլընտրանքային տարբերակը

Կատալոնական «Բարսելոնան» որոշել է բանակցություններ վարել ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հետ,- տեղեկացնում է «Marca»-ն:

Ըստ աղբյուրի` «կապտանռնագույնները» հակված են արգենտինացու տրանսֆերը գնելու տարբերակին, քանի որ չեն կարողացել համաձայնության գալ անգլիական «Լիվերպուլի» հետ:

Վերջերս ՊՍԺ-ն վաճառել էր թիմի կիսապաշտպան Բլեզ Մատուիդիի տրանսֆերը Թուրինի «Յուվենտուսին», իսկ այժմ պատրաստ է բաժանվել նաև Դի Մարիայից` հետագայում ֆինանսական fair play-ի հետ կապված խնդիրներից զերծ մնալու համար: 

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել նաև «Նիսի» կիսապաշտպան Ժան Միշել Սերիի տրանսֆերը: