23.08.2017 10:45

Rusfootball.info. Վարազդատ Հարոյանը` ՌՊԼ-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Rusfootball.info. Վարազդատ Հարոյանը` ՌՊԼ-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Rusfootball.info կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի ու Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը:

«Բանակայինների» հետ խաղում դժվար էր ոչ միայն «Ուրալի» դարպասապահի, այլև պաշտպանների համար:Չնայած ԲԿՄԱ-ն հարձակվողների խնդիր ունի (Վիտինյոն խաղային զույգ չունի), բայց դաշի տերերը մեծ ջանքեր թափեցին: Հուսալիությամբ հատկապես աչքի ընկավ Վարազդատ Հարոյանը: Նա էլ ընդգրկվում է խորհրդանշական հավաքականում»,- գրում է կայքը Հարոյանի խաղի մասին: